Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 
  • «Խաղաղության պայմանագրի» վերջը

    «Խաղաղության պայմանագրի» վերջը

    09.04.2023| 22:34
    2020 թվականի կապիտուլյացիայից հետո ՀՀ ՔՊ-ական վարչախումբը որդեգրել է, այսպես կոչված, «խաղաղության» կեղծ օրակարգ, և, որպես ամենօրյա կանոն, խաղաղության հասնելու փոխարեն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից հայկական սուվերեն տարածքների բռնազավթում: Ընդ որում, գործընթացը անընդհատ է, գրավված տարածքներում թշնամին իրականացնում է ինժեներական պաշտպանության միջոցառումներ, որոնց ծավալն ու արագությունը փաստում են, որ դրանք անեքսիայի ենթարկվող տարածքներ են և երբևէ չեն էլ վերադարձվելու Հայաստանի Հանրապետության տիրապետությանը։ Ընդհանրապես, «»խաղաղության պայմանագիր բառակապակցությունը լսելիս, շատերն են հիշում նման մի գործընթաց, որը ծավալվեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև։ 1948 թվականից հետո Իսրայելի և արաբական պետությունների միջև ընթացել են չորս ռազմական բախումներ, որոնց ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է հրեական կողմին։ 1973 թվականի պատերազմից հետո երկու կողմերի ղեկավարների և հանրությունների շրջանում ևավորվեց համոզմունք, որ ի վերջո կարելի է և պետք է բանակցությունների միջոցով փորձել հասնել հարաբերությունների կարգավորման։ Եգիպտոսի առաջնորդ Անվար Սադաթը, պատերազմում կրած հերթական պարտությունից հետո, հանգեց խաղաղ բանակցություններով Սինայի թերակղզու հետվերադարձի մտքին, միևնույն ժամանակ, Իսրայելում պարզորոշ գիտակցեցին, որ ժամանակի ընթացքում արաբական միացյալ ուժերը դառնում են ավելի հզոր և լավ զինված, որի արդյունքում հաջորդ անխուսափելի պատերազմի արդյունքը չէր լինելու Իսրայելի անվիճելի հաղթանակը։ Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերեց ամերիկյան փայլուն դիվանագիտությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերը, որը, ըստ երևույթին, անձնական քաղաքական կամքի և կամային հատկությունների շնորհիվ, հարթեց երկու կողմերի առաջնորդների միջև առկա անձնական ատելությունն ու չեզոքացրեց գործընթացի շահագրգիռ այլ միջնորդների, մասնակիցների շահերով պայմանավորված հակասությունները։ Իրավիճակը բավականին ծանր էր, որովհետև Եգիպտոսը համարվում էր հակաիսրայելյան արաբական կոալիցիայի շարժիչ ուժը, եգիպտական բանակը ամենամարտունակն էր արաբական աշխարհում, ինչ-որ իմաստով Եգիպտոսը Պաղեստինի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպանն ու երաշխավորն էր։ Համաարաբական շարժման խոշորագույն երկրի ղեկավարը կանգնեց լրջագույն խնդրի առջև. ըստ երևույթին, եթե հաղթանակած Իսրայելում վարչապետ Բեգինը ուներ հանրային զգալի աջակցություն՝ զիջումներ կատարելով խաղաղության հասնելու համար, պատկերն այլ էր պարտված Եգիպտոսում, որտեղ Սադաթը հայտնվել էր սուր քննադատության տակ և՛ երկրի ներսում, և՛ բարեկամ արաբ դաշնակիցների կողմից։ Ամերիկյան դիվանագիտությունը երկու կողմերին, կարելի է ասել, բերման ենթարկեց Քեմփ Դևիդ քաղաք՝ Ֆլորիդա նահանգում։ Բանակցությունները տևեցին երկու շաբաթ, որոնց ընթացքում քանիցս դրանք եղել են տապալման եզրին, և միայն ամերիկյան ծանրակշիռ միջամտությունը ապահովեց խաղաղության պայմանագրի կնքումը։ Բազմաթիվ անգամ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները, և միայն նախարար Քարթերի անձնական կոչերի արդյունքում դրանք կրկին շարունակվել են։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարթերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարի կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթի համաձայնության կայացման համար։ Քեմփ Դևիդի համաձայնագրերը բաղկացած էին երկու առանձին համաձայնագրերից՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։ Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊-Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար։
  • Կխաղարկվի նաև քրդական գործոնը

    Կխաղարկվի նաև քրդական գործոնը

    07.04.2023| 19:35
    Ակնհայտ է, որ Թուրքիայում Էրդողանն այլևս Aրևմուտքի ֆավորիտը չէ։ Քեմալ Քըլըչդարօղլուն բացահայտորեն վայելում է ԱՄՆ-ի համակրանքը։
  • Տեղի «ուրվականը», Լաչինի «փականը»…   ՈՒղիղ հարցերին՝ ուղիղ պատասխաններ

    Տեղի «ուրվականը», Լաչինի «փականը»… ՈՒղիղ հարցերին՝ ուղիղ պատասխաններ

    07.04.2023| 19:33
    Փաստ է, որ ադրբեջանցիները մեր իշխանությունների թողտվությամբ, գուցե ներքին պայմանավորվածությունների արդյունքում ներթափանցել են Սյունիքի մարզի Տեղ համայնք՝ զբաղեցնելով ՀՀ սուվերն տարածքի ավելի քան 100 քառակուսի կմ տարածք:
  • Ռուսաստանի և հայ քաջերի շնորհիվ է, որ «Հայաստանի Հանրապետություն» անվանումն այսօր չի ջնջվել աշխարհագրական քարտեզներից

    Ռուսաստանի և հայ քաջերի շնորհիվ է, որ «Հայաստանի Հանրապետություն» անվանումն այսօր չի ջնջվել աշխարհագրական քարտեզներից

    05.04.2023| 21:18
    Հովհաննես Թումանյանի խոսքերով, դարեր անց, մենք` հայերս, այդպես էլ չհասկացանք, թե ով-ով է, և շարունակում ենք անվերապահորեն հավատալ նրանց, ում համար Հայ ժողովուրդ հասկացություն չկա, այլ կա տարածք, որը կենսական նշանակություն ունի իրենց շահերը պահպանելու համար: Եվ այսպես. «Հայկական հարցը մտավ եվրոպական օրակարգ»:
  • Ի պատասխան մեր թշնամիների մարդակեր որոշումների

    Ի պատասխան մեր թշնամիների մարդակեր որոշումների

    04.04.2023| 22:18
    «Աշխարհում տեղի են ունենում արագ փոփոխություններ, ինչը իր հերթին մշտապես պահանջում է համաշխարհային արենայի խաղացողներից մշտապես ընդունել որոշումներ տվյալ իրավիճակին համապատասխան։ Ոչ մի երկիր չի՛ կարող լինել այդ իրադարձությունների պասիվ հետևողը, իսկ ովքեր գնում են այդ ուղով, դատապարտված են փլուզման»։
  • Նույն իրավիճակն է, փոխվել են միայն որոշումներ կայացնողները

    Նույն իրավիճակն է, փոխվել են միայն որոշումներ կայացնողները

    03.04.2023| 22:07
    Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն: Գործել ինքնրույն, ամենևին չի նշանակում մերժել բոլորին և ամենը: Գործել ինքնրույն՝ նշանակում է մերժել բոլոր նրանց, ովքեր գործում են արցախցիների արդար և իրավապահանջ կամքին հակառակ:
  • Ոսկե երակը հայկազյան ցեղի

    Ոսկե երակը հայկազյան ցեղի

    02.04.2023| 21:52
    Տարիներ առաջ դեպքերի բերումով հայրս հայտնվում է մի քրդի օջախում ու նրա ընտանիքի անդամների հետ հավասարապես դառնում թե՛ նրա, թե՛ իր մեծ ընտանիքի պատմության իրեն անհայտ էջի ակամա ունկնդիրը։
  • Սյունիքի գլխին օրհաս էին կախել, հզոր սյունեցիներին ասպարեզից հեռացնում էին

    Սյունիքի գլխին օրհաս էին կախել, հզոր սյունեցիներին ասպարեզից հեռացնում էին

    02.04.2023| 21:21
    Շատերն են այս օրերին իրենց գրառումներում և յութուբյան քոմենթներում հետաքրքրվում՝ ո՞վ է Սյունիքի զորամիավորման հրամանատարը, որ թույլ է տվել թուրքերի առաջխաղացումը Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքում, էսօր էլ մեր ինքնիշխան տարածք ներխուժած ագրեսոր թուրքին քշելու կամ մի զսպող մի բան չի անում:
  • Ոսկե երակը հայկազյան ցեղի

    Ոսկե երակը հայկազյան ցեղի

    01.04.2023| 21:20
    Այս նյութը գրվել է «Իրատես» թերթի պատվերով, 2020 թվի մայիսին, երբ դեռ Եռատոն ունեինք, երբ դեռ Արցախն այս ամոթալի վիճակին չէր հասցված տարածքի 75 տոկոսի կորստով, երբ դեռ թրքաբարոները չէին հասցրել իրագործել երկիրը թուրքի տակ պառկեցնելու գործընթացը։
  • Տարրական սիլոգիզմ

    Տարրական սիլոգիզմ

    01.04.2023| 20:56
    Չի կարող երկրի ղեկավարը լինել կիսագրագետ, բայց երկիրը ղեկավարել գրագետ ձևով: Գերագույն հրամանատարը բանակում չծառայի, բայց պատերազմում հանդես գա որպես փայլուն զորահրամանատար: